Գիտեք, էս ստատուսս գրեցի` ազդված 3-ամյա աղջկաս` Եվգենյայի լացակումաց աչքերից ու արտահայտությունից. երբ ինտերնետով օրվա մամուլին էի ծանոթանում, աչքս դիպավ Արմենի վերաբերյալ հոդվածին, որտեղ հրապարակված էին նաև հայտնի դեպքի հետ կապված Արմենի նկարները` արյունլվա: Աղջիկս պատահաբար կողքից տեսավ նկարները (իմ կամքին հակառակ) ու համարյա լացակումած ասաց. «Պապա, ինչի՞ են քո ընկերին միլիցաները արյուն արել»: Իսկապես շատ ազդվեցի ու զղջացի, որ անուշադրությանս պատճառով աղջիկս տեսավ էդ նկարները...
Սա նորից կրկնում եմ հասկանալու հետ պրոբլեմներ ունեցող մարդկանց համար. նորից կրկնում եմ` ստատուսս ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին, խնդրո առարկա հոդվածում ասել եմ, նորից կրկնում եմ` ես ու Արմեն Մարտիրոսյանը քաղաքական բոլորովին տարբեր հայացքներ ունենք: Ու էլ ավելին` միշտ Արմենին ասել եմ, որ ձեր պայքարի ՁԵՎՆ իմ կողմից անընդունելի է:
Հիմա խոսքս ուղղում եմ Հովսեփ Խուրշուդյանին: Հարգելի Հովսեփ, թեև մենք անձնապես իրար չենք ճանաչում, բայց տարածության մեջ ես հարգանք եմ տածում Ձեր նկատմամբ, ու հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Դուք ընկերոջս` Արմենի ընկերն եք, նորից հարգանքով պատասխանում եմ blognews.am-ում տեղադրված իմ հոդվածի տակ արված Ձեր մեկնաբանությանը. ինձ բոլորովին չի հուզել ձեր կազմակերպած ցույցի խրոնոլոգիան, որ հետաքրքրվեի, թե Րաֆֆին էդ ժամանակ ուր էր, մի հատ էլ կանգնած կլինեի Րաֆֆու կողքին: Արմենի կողքին ես որպես ընկեր միշտ պատրաստ եմ կանգնելու, բայց արի ու տես, որ Արմենը Րաֆֆու կողքին էր կանգնած, ում քայլերը ես չեմ ընդունում (սա այլ հարց է, ուստի չեմ ուզում այս ստատուսում քննարկել այդ թեման): Երկրորդը, արդյոք Դուք տեղյա՞կ եք, թե Արմենը քանի ընկեր ունի, և նրանցից քանիսն էին այդ օրը Արմենի կողքին կանգնած: Ապա, ստատուսս չեմ գրել, որպեսզի ոմանց ու հատկապես Ձեզ ի ցույց դնեմ իմ ու Արմենի փոխհարաբերությունները: Ասել կուզեմ` ստատուսս ոչ թե մեր փոխհարաբերություններին էր վերաբերվում, այլ մի պարզ, հասարակ ու հուզված մարդու սրտից բխված քաղաքացիական գնահատական էր: Ապա, 3-րդ հետգրության նպատակը ոստիկանապետի ուշադրության գրավումն էր արձանագրված փաստի վրա, հետևաբար դեզինֆորմացիա տարածելու խնդիր չկար, հատկապես որ նշել եմ ու նշեցի` հարցի քաղաքական կողմն ինձ այս փահին ամենաքիչը կամ ավելի ճիշտ` բոլորովին չի հետաքրքրում: Ու ևս մի շատ կարևոր հանգամանք. սիրելի Հովսեփ, չհասկացա, թե որտեղ «քցեցի» քեզ ու քո նման Արմենի մյուս ընկերներին, ովքեր էդ օրը Արմենի հետ Րաֆֆու կողքին էին կանգնած... Այսինքն՝ ձեր ընկերներից նրանք, ովքեր էդ օրը միտինգի չեն եղել, ձեզ քցե՞լ են:
Ձեր մեկնաբանության տրամաբանական վերլուծությունը հանգեցնում է այն փաստին, որ դուք «Բարև» շարժումից դուրս, կամ որ նույնն է`ապաքաղաքականացված ընկերներ չունեք: Հուսով եմ՝ կարողացա հանգամանորեն պատասխանել Ձեր կողմից արված մեկնաբանությանը, և Դուք հետևություններ կանեք: Հարգանոք` Հովսեփ Խուրշուդյան:



