Խմորի համար անհրաժեշտ է
Ալյուր - 1 բաժակ
Կաթնաշոռ - 100 գ
Կարագ - 100 գ
Միջուկի համար անհրաժեշտ է
Ցանկացած միրգ (խնձոր - 2-3 հատ)
Շաքարավազ - 1 բաժակ
Ինչպես պատրաստել
Կաթնաշոռը հարկավոր է խառնել կարագի հետ պատառաքաղով: Ստացված զանգվածին ավելացնել ալյուր և լավ հունցել խմորը: Այնուհետև դնել սառնարանում 30 րոպե (եթե ժամանակ ունեք, կարող եք թողնել 1 ժամ):
Միջուկի համար նախատեսված խնձորը հարկավոր է անցկացնել մեծ քերիչով:
Խմորը հանել սառնարանից, բաժանել 2 հավասար մասերի: Յուրաքանչյուրը բացել մոտ 0.5 սմ հաստությամբ:
Բացած խմորի վրա լցնել քերած խնձորը, վրան ցանել շաքարավազ:
Փաթաթել ռուլետի նման և ամրացնել կողքերը:
Թխվածքը հարկավոր է դնել նախապես տաքացրած ջեռոցի մեջ և եփել 180 ջերմաստիճանի տակ, մինչև դառնա դեղնաշագանակագույն: Թխելու ընթացքում դուրս եկող հյութից քսել թխվածքի վրա:
Պատրաստված թխվածքը կտրատել ոչ մեծ կտորներով, վրան ցանել շաքարավազի փոշի և մատուցել: