1981 թ․-ի հուլիսի 21-ին 19-ամյա Դիանա Սփենսերն ամուսնացավ Ուելսի արքայազն Չարլզի հետ: Քչերին է հայտնի, որ արքայադուստր Դիանայի համար միանգամից երկու հարսանեկան զգեստ են կարել: Թե ինչի համար էր ստեղծվել կրկնօրինակը, հայտնի է դարձել միայն վերջերս՝ 35 տարի անց:
Արքայադստեր հարսանեկան զգեստը նորաձևության աշխարհում մինչ օրս ամենախիստ ձևով պահպանված գաղտնիքներից է եղել: Դրա դիզայնը հույժ գաղտնի է պահվել:
Դիզայներներ Էլիզաբեթն ու Դևիդ Էմանուելը Լեդի Դիի համար երկրորդ հարսանեկան զգեստը կարել էին ոչ թե առաջինի կեղտոտվելու կամ վնասվելու դեպքում փոխարինելու համար, այլ այն պատճառով, որ ապահովագրեին իրենց, եթե առաջինի դիզայնը մինչ հարսանեկան արարողությունը հայտնվեր ԶԼՄ-ների ձեռքում ու բոլորի համար հասանելի դառնար:
Իսկ այժմ կներկայացնենք 10 անհայտ փաստ արքայադստեր հարսանեկան զգեստի մասին, որից քչերն են տեղյակ։
1. Զգեստը հազիվ էր տեղավորվել կառքում։
Զգեստի երկայնափեշը շատ-շատ երկար էր:
2. Բոլոր ավանդույթները պահպանվել էին։
Համարվում է, որ ամուսնության օրը հարսի զգեստում պետք է 4 բան լինի՝ հին, նոր, փոխառված և կապույտ գույնի: Զգեստը կարելիս օգտագործվել էր վերջին տեխնոլոգիաներով պատրաստված նրբագույն մետաքս, հին ժանյակներ, գոտու մեջ փոքրիկ կապույտ բանտ էր ներկարված: Փոխառված տարրը XVIII դարում պատրաստված պսակաթագն էր:
3. Մերի թագուհու ժամանակի ժանյակ
Ի տարբերություն կրկնօրինակի՝ իրական զգեստը զարդարում էր Եղիսաբեթ թագուհու տատի՝ Մերիի իռլանդական ժանյակը:
4. Փոքրիկ պայտ դարձերեսին
Երջանկության համար զգեստի դարձերեսին ադամանդներով փոքր ոսկյա պայտ էր ամրացված:
5. Զգեստի վրա բիծ կար
Դուրս գալուց անմիջապես առաջ արքայադուստր Դիանան զգեստի վրա մի քիչ Quelques Fleurs օծանելիք լցրեց, որը շքեղ կտորի վրա փոքր բիծ թողեց:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://ashxarhishurj.blogspot.com/2017/09/10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել