Ահա և վերջ: Պայթեց հայկական շոու բիզնեսի հերթական փուչիկը... Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ աղջիկների ընկերությունը, այն էլ, երբ ի սկզբանե նրանք իրար հետ մրցակցության մեջ են գոնե մասնագիտական առումով, սուտ հեքիաթ է: Երեկ կայքերից մեկը հաստատեց, որ Շուշան-Մերի-Տաթև ընկերուհիների եռյակը տապալվել է, այնինչ աղջիկները երեքով համատեղ լուսանկար հրապարակել են ընդամենը 2 ամիս առաջ:

Ի՞նչ տեղի ունեցավ այս ընթացքում: Չէ՞ որ ընդամենը 3 ամիս առաջ Շուշանն ու Մերին տարբեր մրցույթներում հաղթելուց հետո հարցազրույցներում միայն անկեղծ ուրախություն էին ապրում միմյանց հաղթանակների համար: Հարցականների բոլոր պատասխանները բացահայտվում են, երբ ուշադիր կարդում ես կայքի պատրաստած նյութը: Շուշանն ու Մերին հրաժարվում են մեկնաբանել իրավիճակը, իսկ Տաթևի մոտ լրագրողի հարցը քմծիծաղ է առաջացնում: Արդեն նյութից ակնհայտ է, որ այս եռանկյունու տապալումը եղել է Մերիի ու Տաթևի պատճառով, քանի որ Շուշանը բացահայտ ասում է, որ չեզոք է այս իրավիճակում: Ենթադրությունն ապացուցում է նաև այն փաստը, որ Մերին ու Շուշանը Ֆեյսբուքում շարունակում են ընկերներ մնալ, իսկ ահա Տաթևի հետ Մերին այլևս ընկեր չէ»:

Սա նշանակում է, որ թեև Մերին ու Շուշանը չեն շփվում, շարունակում են հարգել իրար, ինչը խոսում է աղջիկների՝ երկար տարիների ընկերության անշահախնդիր լինելու մասին: Նույնը չես ասի Տաթևի ու Մերիի ընկերության մասին: Ստացվում է՝ Տաթև Սարգսյանն իր լպրծուն, շողոքորթ ու սուտասան էությամբ սողոսկել է երկու մտերիմ ընկերուհիների արանքը, նրանց շնորհիվ փիառվել, մեկ-երկու իր նման տհաճ ու անդուր դերեր ստացել սերիալներում ու հետո քանդել աղջիկների ընկերությո՞ւնը: Այո՛, հենց այդպես էլ ստացվում է: Սա առաջին դեպքը չէ, երբ Տաթևը նման բան է անում: Բավական է հիշել նրա նախորդ բոլոր ընկերուհիներին, ու կհասկանաք, որ այս աղջիկն, իրոք, ավերում է ամեն լավ բան, որտեղ ինքն է հայտնվում: Այս իրավիճակում միայն Շուշանի պահվածքն է մնում անհասկանալի:

Ինչո՞ւ է նա շարունակում շփվել Տաթևի հետ այսքանից հետո: Ինչո՞ւ է Շուշանը թույլ տալիս, որ այդ ոչ մի բան իրենից չներկայացնող պերսոնան շարունակի փիառվել իր հաշվին, ինչպե՞ս չի հասկանում Շուշանը, որ չկայացած ու իրենից միջակություն ներկայացնող Տաթևի համար ինքը միայն հարմար գործիք է՝ մամուլի ու երկրպագուների ուշադրության կենտրոնում մնալու համար: Անկախ ամեն ինչից՝ Մերին ու Շուշանը մի օր նորից իրար հետ ընդհանուր լեզու են գտնելու, գուցե նորից մտերմանալու են, որովհետև նրանք իրար հետ կիսելու բան չունեն. երկուսն էլ կայացած են, պահանջված, հայտնի, երկուսն էլ ունեն նույն հետաքրքրություններն ու նույն գործունեությամբ են զբաղված, իսկ այ Տաթևը… Տաթևը դեռ շատ ստորությունների է գնալու իր գերագույն նպատակին՝ Շուշանի ու Մերիի ունեցած հաջողությունների գոնե 10%-ին հասնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել