Հերիք է մեկդ մյուսի վրա գցեք մեղքը: Երկուսն էլ մեղավոր են, առաջինը պետք է պատժվի այն ոստիկանը, որը հարվածեց պատգամավորին: Պետք չէ ասել, թե ով ինչ է արել ժամանակին և ով ինչ չի արել: Ժամանակի և պահի ընթացքում մարդիկ փոխվում են և դառնում են անկառավարելի: Արմեն Մարտիրոսյանի պահվածքը բոլորս էլ նկատեցինք, ոստիկանինը նույնպես, իսկ այդ «վերլուծաբանները», որ շարադրում են իրենց մտքի գոհարները, ինչո՞ւ այնտեղ չեն գրում, որ Արմեն Մարտիրոսյանը՝ որպես մարդ, առավել ևս որպես պատգամավոր, արդյոք իրավունք ունե՞ր՝ մտներ ոստիկանների ամբոխի մեջ ու սկսեր աջ ու ձախ հարվածներ հասցնելը` ոտքով և ձեռքով: Այդ որտե՞ղ է գրված, որ պատգամավորը պետք է գնա ու «քացի տա» ոստիկաններին, իսկ վերջում էլ արդարանա: Արմեն Մարտիրոսյանը նույնպես պետք է պատասխանատվություն կրի իր հարվածների համար: Եթե բոլորդ արդարություն եք ուզում, ապա քննադատեք երկու կողմին, ոչ թե միակողմանի «վերլուծություններ» արեք: Ամբողջ խնդիրը հենց այստեղ է թաքնված, որ ձերը թաքցնում եք, իսկ դիմացինին փնովում: Այնպես որ, «Փոփոխությունը սկսեք ինքներդ ձեզանից, իսկ հետո պահանջեք դիմացինից»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/permalink.php?story_fbid=560985647255233&id=100000314094875&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել