Ես մենակ էն հասկացա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից օգտվեցին մի շարք սադրիչներ: Տարբեր կալիբրի սադրիչներ: Մինչ հանրահավաքի սկսվելը ամեն մեկն իրա գռուպայով կանգնած էր, ու որ Րաֆֆին հայտարարեց, որ ամսի 12-ին կհավաքվեն, այդ ժամանակ սկսեցին սուլոցներ, իսկ Րաֆֆին, որ չէր ցանկանում կորցնել բազմությանը, նրանց տարավ Բաղրամյան: Թե ինչ եղավ հետո, տեսան բոլորը:
Ամենացավալին այն էր, որ Ծեծի ենթարկվեց Արմեն Մարտիրոսյանը, այն Արմեն Մարտիրոսյանը, ով Մարտի մեկին ոստիկանների կյանք էր փրկում, ու ասեմ, որ Արմեն Մարտիրոսյանին էլ սադրեցին, ոստիկաններին էլ, ու այս ամեն ինչից ոչ մեկ, ոչ մի գյուղացի, բանվոր ու տաքսու վարորդ ոչ մի ակնկալիք չունի, մի քանի գրանտակերներ ավելի գրանտ կստանան, մի քանի ոստիկաններ կընկնեն ՀՔԾ: Մի քանիսն էլ քաղաքական դիվիդենտներ կստանան:
Արմեն Մարտիրոսյանին ցանկանում եմ առողջություն: Արմեն Մարտիրոսյանից բացի, բախումների ժամանակ հարվածներ են ստացել նաև մի շարք ոստիկաններ, որոնց նույնպես առողջություն եմ ցանկանում:
Հ.Գ. Մի ոստիկան էլ, ով քաղաքացի էր բերման ենթարկում, ինձ՝ լրագրողիս, ասաց՝ սիկտիր ստեղից, հետո ասացի՝ խի ես տենց ասում, ասում ա՝ որովհետև մենակ բերման ենթարկելն ես նկարում, ինքը քաղաքացիական հագուստով էր, ու չեմ իմանում կոչումն ու պաշտոնը: Ես էլ իրան եմ պատասխանում՝ թող հենց այդ ոստիկանը սիկտիր լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել