- մի կազմակերպություն ղեկավարելով հարստանում են, հետո այդ փողերով մի քանի հարկանի շենք սարքում: Հետո այդ նույն տարածքը վարձակալության տալիս իրենց ղեկավարած այդ նույն հիմնարկին:
Լավ է, չէ՞… Դե, էլ չասեմ ինչ պայմաններով…
- տղամարդիկ ավելի շատ ու երկար են խոսում հեռախոսով և գրառումներ անում, «խրվում» համացանց, քան կանայք: Ընդ որում՝ խոսում են կիսածռված, խորհրդավոր տեսքով, կարծես ЦРУ-ից են կամ ФСБ-ից և հույժ կարևոր գաղտնիք են հաղորդում…
- իշխանություններին հակադրվելու, իրենց շպրտած գրանտները հանգիստ ուտելու, վայելելու համար ամեն թափթփուկ հանցագործի պաշտպանում և հերոսացնում են…
- (շարունակելի)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել