Politik.am-ը գրում է.

Օրերս Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկում մի տղամարդ պատանդ էր վերցրել մի քաղաքացու։ Դեպքի հետ կապված շատ մանրամասններ հայտնի չդարձավ հանրությանը, քանի որ ոստիկանները երիտասարդին վնասազերծելու ընթացքում մահացու վիրավում էին հասցրել նրան: Թեև դեռ դեպքի օրը հայտնվում էր, որ աղջկան պատանդ պահող երիտասարդը պահանջում է հինգ քաղաքացու և փաստաբանի ներկայություն, սակայն այդպես էլ պարզ չեղավ, թե կոնկրետ ինչ քաղաքացիների մասին է խոսք գնացել ու ինչ փաստաբան է նա պահանջել:

Ժամեր անց պարզվեց, որ պատանդ վերցնողը 1986 թ.–ին ծնված Գոռ Հակոբյանն է: Նա նոր էր արտաքսվել ԱՄՆ-ից, իսկ նրա ծնողները՝ ում և պատկանում էր ժամանացի կենտրոնը, որտեղ նա պատանդ էր պահում աղջկան, ապրում են ԱՄՆ-ում: Պարզվեց նաև, որ նա ԱՄՆ-ում ծանր հանցագործության համար դատապարված է եղել:

Գոռ Հակոբյանի հարազատներից մեկը կապ հաստատեց Politik.am-ի հետ և մի քանի մանրամասններ ներկայացրեց նրա կյանքից: Նա պատմեց, որ Գոռ Հակոբյանը ԱՄՆ-ում դատապարտվել է 5 մեքսիկացու սպանելու համար: Ըստ մեր զրուցակցի նա այդ սպանությունը կատարել է հայ համայնքի ներկայացուցիչներին պաշտպանելու համար: Սպանված մեքսիկացիները ահաբեկել էին տեղի հայերին ու փորձել էին սպանել նրանց: Մեքսիկացիները հանցավոր խմբավորման անդամներ են եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել