ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաստատել է 80 մլն դոլարից 60-ի յուրացումը, որը Կոնգրեսը տրամադրել է քարոզչության դեմ պայքարի համար։ Նշվում է, որ այդ քարոզչությունն իրականացնում են Ռուսաստանի իշխանություններն ու ահաբեկիչները։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Հաղորդվում է, որ մոտ 20 մլն դոլարն արդեն փոխանցվել է Պետդեպի հաշվին և կտրամադրվի ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարող Գլոբալ փոխգործակցության կենտրոնին։

Եվս մոտ 40 մլն դոլար կփոխանցվի Պենտագոնի հաշիվներից՝ պետությունների կողմից հովանավորվող քարոզչության դեմ պայքարի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել