Վերլուծաբան Դուգլաս Փոլը վստահ է՝ Հյուսիսային Կորեան չի հրաժարվի միջուկային ծրագրից, եթե նրան չպարտադրեն: Իսկ այն քայլերը, որոնք առաջարկում են շատերը, ըստ Փոլի, անիրական են, անիմաստ:
Որոնք են այն անիմաստ քայլերը, ըստ Դուգլաս Փոլի, որոնք հրամցնում են փորձագետները: Մի մասն առաջարկում է հրաժարվել Հարավային Կորեայից ու ընդունել Փհենյանի իշխանությունն ամբողջ կորեական թերակղզում (սա նշանակում է քաղաքական քարտեզից Հարավային Կորեայի փաստացի վերացում): Մյուսները առաջարկում են բարձրաձայն ընդունել, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունեցող երկիր է՝ պայմանով, որ Փհենյանը կսառեցնի ծրագիրը: Մի մասն էլ առաջարկում է Փհենյանի հետ գործակցող չինական ընկերությունների միջոցով ճնշում գործադրել Հս. Կորեայի վրա: Կա նաև հակառակ պահանջ՝ Հս. Կորեան դառնա Չինաստանի դեմ ԱՄՆ գործընկեր: Ըստ Դուգլաս Փոլի, բոլոր այս առաջարկներն իրականության հետ կապ չունեն: Չինաստանն իր հարևանի դեմ դուրս չի գա, քանի որ դրանով կկորցնի այն բուֆերայի գոտին, որը գոյություն ունի իր ու ԱՄՆ-ի միջև: ԱՄՆ-ն էլ չունի այն լծակները, որ կարող է ազդել Պեկինի կամ Փհենյանի վրա:
Հյուսիսային Կորեան ոչ մի պայմանով չի հրաժարվի միջուկային ծրագրից, եթե չստիպեն: Իսկ ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս:
Նախ՝ Դուգլաս Փոլն առաջարկում է վերանայել բոլոր այն համաձայնագրերը, որոնք կնքվել են 80-ականներին, մասնավորապես ՝ ԽՍՀՄ-ի հետ 1987 թվականի այն համաձայնագիրը, որով լիկվիդացվում էր միջին ու փոքր հեռահարության հրթիռները: Կյանքի կոչել ամերիկյան THAAD ծրագիրը, որը թույլ էր տալիս Հարավային Կորեայում ստեղծել հակաօդային պաշտպանություն և ընդգրկում էր Հարավային Կորեայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի օդային տարածքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: