Newmag-ը գրում է.

Չգրված, բայց հաստատված ավանդույթով, օդակայանում լրագրողներն ու մարզասերները միշտ դիմավորում են չեմպիոններին` Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին: Չէ որ, նրանք դարձել են համընդհանուր ու համազգային հպարտության և ուրախության պատճառ ու գլխավոր հերոս:

Եթե նախկինում դիմավորում էին ծաղիկներ փոխանցելու, շնորհակալություն հայտնելու համար, հիմա արդեն` սելֆի անելու, Facebook և Instagram Live հեռարձակելու, սեփական ընկերներին ու բաժանորդներին չեմպիոնների ժամանումը առաջին ձեռքից փոխանցելու համար: Դե իհարկե, լրագրողների ու մարզասերիների հարևանությամբ ու առաջին գծում սպորտային ոլորտի պատասխանատուներն են: Ինչպես ասում են, հաղթանակը հազար տեր ունի ու այդքան էլ դիմավորող:

Բայց եթե մարզասերները օդակայանում են սեփական ցանկությամբ, իսկ պաշտոնյաները` սեփական ամբիցիաների պատճառով, ապա լրագրողներն այնտեղ են ի պաշտոնե: Բայց տարօրինակ ավանդույթի համաձայն, լրագրողներն օդակայանում ոչ թե աշխատում են, այլ խանգարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել