Բարդ ռելիեֆի, ուժեղ քամու և տապի պատճառով կրակի տարածման վտանգն ահագնանում է` սպառնալով նաևբնակավայրերին և հանգստավայրերին: Այրվում է մոտ 20 հա անտառ:
Հրդեհը չի հաջողվում մարել նույնիսկ արտասահմանից եկած օգնությամբ: Բորժոմիում են արդեն 95 արդբեջանցի և 79 հայ հրշեջներ, որոնք հրդեհի բազմաթիվ հատվածներում և կյանքի համար վտանգավոր պայմաններում կրակի դեմմիասին են պայքարում: Հայաստանը Վրաստան է ուղարկել 8 հրշեջ–փրկարարական և 1 փրկարարական մեքենա, աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ, որոնք գործի են անցել տեղ հասնելուն պեսև Վրաստանում կմնան այնքան ժամանակ, որքան պետք լինի հրդեհը մարելու համար: Ադրբեջանը երկու ուղղաթիռ էուղարկել, որոնք զինված էին ջրի բաքերով: Բելառուսը` Մի 26 ուղղաթիռ, որը հնարավորություն ունի միաժամանակ մեծծավալով ջուր տանել դեպի հրդեհի օջախներ: Նույն ուղղաթիռով Վրաստան են ժամանել տասը բելառուս փրկարարներ: Աղետի գոտում աշխատում է նաև թուրքական ուղղաթիռ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: