Կարծում եմ՝ այսօր Ազգային Ժողովը պարտավոր էր ընդգրկել օրակարգում հրատապ հարց եւ աշխատանքները սկսել ռուսական պոլիգոնում կատարված ողբերգության մասին քննարկումով: Նույնիսկ եթե 1000 տարով ենք այդ տարածքը տվել «ռազմավարական դաշնակցին», միեւնույն է, դա մեր հողն է, մեր տարածքը, եւ երկու երեխաների մահը հանցագործություն է, որի համար մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, նաեւ շատ մեծ գումարներ հատկացնեն երեխաների հարազատներին: ԱԳՆ-ն պետք է համապատասխան նոտա ուղարկի ՌԴ-ին շատ կոշտ ձեւակերպումներով: Այդ պոլիգոնի եւ բազայի գործունեությունը պետք է սառեցվի, մինչեւ ռուսական կողմը համապատախան միջոցառումներ չձեռնարկի այնտեղ անվտանգությունն ապահովելու համար: Սա նվազագույն քայլերը պետք է լինեն մեր կողմից, եթե մենք ինքնավար պետություն ենք: Եթե ոչ, եթե Աժ-ում ինչ-որ հիմար հարցեր են այսօր շարունակելու քննարկել, ուրեմն թքած ունեմ ե՛ւ այդպիսի ԱԺ-ի, ե՛ւ այդպիսի Կառավարության, ե՛ւ այդպիսի ընդդիմության վրա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել