Այս ամռան քաղաքական պասիվությունը կարծես խորհրդանշական էր և շատ սպասված: Նախ դրան նախորդող երկու ամառները անցան բավականին թեժ իրադարձություններով` Էլեկտրիկ Երևան և ՊՊԾ գնդի գրավում, երկրորդն էլ դրան նախորդեցին խորհրդարանական ընտրությունները, որից հետո ներքաղաքական կյանքը կարծես մտավ նիհրի մեջ:
Ամռան միակ, քիչ թե շատ քննարկվող թեման Սասնա Ծռեր խմբավորման անդամների դատավարություններն էին: Թվում էր, թե այս իրադարձությունը պետք է որոշակի հանրային լսարանի ուշադրության կենտրոնում լիներ, սակայն դրանց հետևում էին միայն խմբավորման սակավաթիվ աջակիցները: Թերևս սա է պատճառը, որ այդ դատավարությունների ժամանակ խմբավորման անդամները անընդհատ հանդես են գալիս կոչերով կամ փորձում են ստեղծել ինչ որ սկանդալային իրավիճակներ` նպատակ ունենալով գրավել հանրության ուշադրությունը:
Այս դեպքերի թվին կարելի է դասել Կարո Եղնուկյանի կողմից դատարան չներկայանալու վերջին հայտարարությունը: Մասնավորապես Եղնուկյանը նշել է «Չեմ գնալու, փորձելու են բռնություն գործադրել, ես էլ փորձելու եմ հակադարձել․․․ Հնարավոր է առողջությանս շատ լուրջ վնաս պատճառվի»: Ինչ է սա, եթե ոչ ուշադրություն գրավելու հերթական փորձ: Եթե Եղնուկյանը մտածում է, որ ինքն անմեղ է և իր նկատմամբ կեղծածարություն է իրականացվում, ապա հենց ինքը պետք է շահագրգռված լինի ներկա գտնվելու դատերին ամեն կերպ կեղծիքին խոչընդոդելու համար: Այլապես տպավորություն է, որ Եղնուկյանն ինքն էլ հասկանում է իր կարգավիճակը և դրդում է իր նկատմամբ ուժի կիրառման` փորձելով ստեծել աղմուկ բարձրացնելու հերթական առիթը:
Հ.Գ. Ինչպես ցույց է տալիս փորձը` ծռականների և Ծռերի աղմուկը միշտ անարձագանք է մնում, քանի որ չունի բովանդակություն և հեռանկար: