Նախկինում Իրանի ԱԳ նախարարի երեք տեղակալներից յուրաքանչյուրը մի տարածաշրջան էր համակարգում: Նոր որոշման համաձայն՝ այդ փոխնախարարների հաստիքները լուծարվում են, և դրանց փոխարեն բացվում է ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալի հաստիքը:
Բացի այդ՝ այսուհետ Իրանի ԱԳ նախարարը կունենա նաև տնտեսական հարցերով տեղակալ: Ինչպես Իրանի ԱԳ նախարարի ծրագրում է նշված, այնպես էլ խորհրդարանում քննարկումների ժամանակ արտգործնախարար Զարիֆը հայտարարել էր, որ տնտեսական հարցերն Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից են:
Օրերս Մեջլիսում տեղի ունեցած քննարկումների ընթացքում պատգամավորների հիմնական նկատառումներից մեկը վերաբերում էր Իրանի՝ նախկին ԽՍՀՄ անդամ հանրապետությունների, մասնավորապես հարևանների հետ հարաբերությունների խորացմանը: Իրանի ԱԳՆ համակարգում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված պետք է ակնկալել, որ առաջիկայում Իրան-Հայաստան հարաբերություններում տնտեսական բաղադրիչն ավելի մեծ ուշադրության կարժանանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել