Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկեց հերթական սկանդալով։ Երևի թե անակնկալ չի ոչ մեկի համար, որ սկանդալի մեջ անմիջականորեն ներգրավված էին Փոստանջյանը, Փաշինյանը, Շարմազանովն ու Վահան Հովհաննիսյանը:
Շարմազանովն էլի անջատել էր Փոստանջյանի խոսափողը՝ թույլ չտալով, որպեսզի վերջինս ավարտին հասցնի իր միտքը՝ պատճառաբանելով, որ նա հիմնվում է ԱԺ կանոնակարգ օրենքի վրա։ Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին մի շարք հարցադրումներ էր արել՝ կապված վաղը կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության հետ, ինչին միջամտել էր Շարմազանովը՝ հայտարարելով, որ Փոստանջյանի արծարծած հարցերը առնչություն չունեն օրակարգում ընդգրկված հարցերի հետ։
Փոստանջյանի խոսափողը անջատելուց հետո միջամտել էր Փաշինյանը՝ ակնարկելով, որ կանոնակարգ-օրենքում այլ բան է գրված, և պահանջել էր, որ Շարմազանովը պարզաբանումներ տա, Շարմազանովը Նիկոլի խոսափողն էլ անջատել էր՝ տալով նույն պատճառաբանությունը։
Այս բանից հետո էլ միջամտել էր ՀՅԴ-ի Վահան Հովհաննիսյանը, ով դիտողություն էր արել, որ չի կարելի 4 բառ լսելով հետևություններ անել, որ այս կամ այն ելույթը հակասում է կանոնակարգ օրենքին։ Շարմազանովը հիմա էլ լեզվակռվի մեջ էր մտել Հովհաննիսյանի հետ, երբ վերջապես միջամտել էր Հովիկ Աբրահամյանը և հաշտեցնող մի քանի բան ասելուց հետո շարունակել էր նիստը՝ բնականոն ընթացքով։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/240566976081678?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել