Այցի կարևորությունը կայանում է նրանում, որ նախ ԶՈւ ԳՇ պետերի մակարդակով մինչ այդ հանդիպում տեղի չի ունեցել, բացի այդ՝ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի նշանակումից հետո, տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված, գլխավոր շտաբի առջև նոր խնդիրներ են դրվել, և այդ համատեքստում թուրքական կողմի հետ բազմաթիվ խնդիրների առնչությամբ պարզաբանելու անհրաժեշտություն կա:
Ըստ ամենայնի՝ Իրանի ԶՈւ ԳՇ պետի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության միջև քննարկվելիք առանցքային հարցերը վերաբերելու են Պարսից ծոցի տարածաշրջանին, մասնավորապես Սաուդյան Արաբիայի նկատմամբ Իրանի և Թուրքիայի դիրքորոշումների հստակեցմանը, Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծմանը, սահմանային խնդիրներին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերից մեկին՝ քրդական խնդրին և Իրաքյան Քրդստանում նախատեսվող հանրաքվեին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1472911509459518?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1502784702466791
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել