Հնդկական Ուտար Պրադեշ նահանգի Գորակխպուր քաղաքի հիվանդանոցներից մեկում 48 ժամվա ընթացքում մահացել է 30 երեխա: Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ նահանգի ղեկավարությունը հրաժարվել է երեխաների զանգվածային մահացության դեպքերը կապել հիվանդանոցում հատուկ սարքից թթվածնի մատակարարման ընդհատման հետ, և պահանջում է անցկացնել հետաքննություն:
Հիվանդանոցի աղբյուրները հայտնել են, որ թթվածնի մատակարարման համար պատասխանատու կազմակերպությունը դադարեցրել է այն հինգշաբթի գիշերը: Հաղորդվել է նաև, որ հիվանդանոցը ավելի քան 6 մլն ռուփի էր պարտք այդ կազմակերպությանը, ինչը չի վճարել՝ չնայած ծանուցումներին: Նշվում է, որ տեխնոլոգը հաղորդել է ղեկավարությանը թթվածնի անբավարարության մասին, ինչին, սակայն, ուշադրություն չեն դարձրել:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, նահանգի կառավարությունը չի համարում, որ երեխաների մահը կապված է կազմակերպության կողմից թթվածնի մատակարարման ընդհատման հետ, քանի որ հիվանդանոցն ուներ թթվածնի ալ աղբյուրներ:
Նահանգի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ շրջանային դատավորը պահանջել է անցկացնել հետաքննություն, և «զեկույցը պատրաստ կլինի 24 ժամվա ընթացքում»: Նա նաև հայտարարել է, որ հիվանդանոցը թթվածնի մատակարարման համար պատասխանատու կազմակերպությանն արդեն վճարել է իր պարտքի կեսը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին 5 օրերին ընդհանուր առմամբ մահացել է 60 երեխա: