Հարգելիներս, մինչև չհասկանաք Րաֆֆու հետ միասին, որ քաղաքականությունը ԲԵՄ չի, իսկ քաղաքական գործիչներն էլ՝ ԴԵՐԱՍԱՆ, այս երկրում ոչինչ դեպի լավը չի փոխվի: Թե ձեր կարծիքով միայն Րաֆֆու պա՞պն է այդքան հայրենասեր եղել, թե՞ ըստ Ձեզ միայն նրա վրա է դրված Հայաստանը ծովից ծով դարձնելու առաքելությունը, թե՞ ըստ Ձեզ ամբողջ Հայաստանի հայերս այդքան ազգնուրաց ազգ ենք, որ Րաֆֆու պապի նամակը Րաֆֆու հուզումնառատ ելույթների հետ եթե չլինեին, կործանվելու էինք: Ուշքի եկեք վերջապես, ընդդիմություն է, ուզում է բան փոխի, թող ռեալ գործ անի, այլ ոչ թե պապու նամակ, Րաֆֆին ձեր հայրն է, վերջում էլ ամենայուղոտ պատառը պահանջի: Թող վերահսկի իշխանությանը, պահանջի, հետամուտ լինի ժողովրդին հուզող խնդիրների լուծմանը` ո՞ւմ են պետք պապու նամակներն ու կիսալացակումած ճառերը... ՈՒՇՔԻ ԵԿԵՔ վերջապես, ո՞վ ասաց, որ ես, դու, մյուսն ավելի քիչ հայրենասեր ենք, քան Րաֆֆին ու իր պապը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aninaworld/posts/458700087533500
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել