Արցախի տնտեսությունը վերջին տարիներին մի շարք դրական ցուցանիշներ է արձանագրել:
Պետք է արձանագրել, որ ժամանակի ընթացքում ավելանում են հոսանքի սպառման ծավալները: 2017թ. առաջին կիսամյակում Արցախում սպառված էլեկտրաէներգիան կազմել է 166.8 մլն կՎտ/ժ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 13.47 %-ով, կամ 19.8 մլն կՎտ/ժ-ով:
Սպառմանը զուգահեռ աճում է նաև հոսանքի արտադրությունը: Այս տարվա առաջին վեց ամիսներին Արցախում ընդհանուր առմամբ արտադրվել է 184.9 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 9.87%-ով,կամ 16.6 մլն կՎտ/ժ-ով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1896084234048773&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել