Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աբխազիա, սպասվում է հանդիպում Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ։ Այս մասին փոխանցում էRIA Novosti-ն։

Ինչպես սպասվում է, հանդիպումը տեղի կունենա պետական նշանակության ամառանոցում։

2008 թվականի այս օրը սկսված ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Ռուսաստանը կողմերին օգնություն է տրամադրում տնտեսության վերականգնման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել