ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը համաձայն է այն մտքի հետ, որ գյուղն է քաղաքը պահում։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ գյուղատնտեսությունը զարգանա ու գյուղացին ավելի լավ ապրի և գյուղը զարգանա»,-«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց գյուղնախարարը։
Նախարարն ընդգծեց, որ գյուղատնտեսությունում խնդիրներն, իրականում, շատ-շատ են։
«Դա հիմնականում կապված է նրա հետ, որ տնտեսությունը փոքր է, չի կարողանում եկամտաբեր աշխատել կամ, այն ինչը պետք է, թանկ է, դրա համար մենք պետք է ներգրավվենք խոշոր տնտեսությունների, որոնք ծառայություներ կսկսեն մատուցել»,- ասաց Ի. Առաքելյանը։
Գյուղնախարարի խոսքով՝ պետք է շատ գումար ներդնել, որ գյուղացու խնդիրները լուծվի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/08/08/%D4%BB%D5%A3%D5%B6%D5%A1%D5%BF%D5%AB-%D4%B1%D5%BC%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6/1296699
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



