Իրանի նախագահ Հասան Ռուհանին հատկապես շեշտել է, որ Թեհրանը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում, մասնավորապես սահմանակից շրջաններում լիարժեք անվտանգության հաստատմանը՝ հավելելով, որ ԼՂ հակամարտությունը միայն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։
Նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր խոսքում ևս ընդգծել է, որ Երևանը ջանքեր է գործադրում, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ հանգուցալուծում ստանա։
Անվտանգության վերաբերյալ Ռուհանիի հայտարարությունը վկայում է, որ Թեհրանը նոր զարգացումներով պայմանավորված այսուհետ առավել մեծ ուշադրություն է դարձնելու և հակազդելու է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված ցանկացած դրսևորման, ԻԻՀ նախագահի հայտարարության ենթատեքստից կարելի է եզրակացնել, որ իհարկե առաջին հերթին խոսքը վերաբերում է Ադրբեջանին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1464663690284300&set=a.166703606746988.44150.100002220482806&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել