www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի անգամ Հանգիստների կլանի Իմաստուններից Իմաստունի մոտ եկան երեք հեքիմներ, խնդրանքով, որ նա որոշի, թե ով է նրանցից ավելի վարպետ բուժման արվեստի մեջ:
Իմաստուններից Իմաստունը իր աշակերտներին հարահանգեց, որ հեքիմների մոտ բերեն շրջանում գտնվող բոլոր հիվանդներին, իսկ ինքը սկսեց հետևել նրանց աշխատանքին:
Ուղիղ 9 օրից, երբ բուժված էր վերջին հիվանդը, Իմաստուններից Իմաստունը ասաց հեքիմներին.
— Ձեզանից ամենագիտակը բուժում է ցածրագույնով՝ թուրմեր պատրաստելով ամենատարբեր քարերից, բույսերից և կենդանիների մասերից: Ձեզանից ամենաանկեղծը բուժում է բարձրագույնով՝ օգնություն խնդրելով երկնքից, և ամրացնում է առողջությունը սեփական հավատքով: Ձեզանից ամենաիմաստունը սովորեցնում է մարդկանց արմատախիլ անել հիվանդությունը՝ չդիմելով այդ դեպքում ոչ ցածրագույնին: Ոչ էլ բարձրագույնին: Երեքդ էլ հասել եք կատարելության, սակայն առավել իմ սրտով է Իմաստունը, քանզի նա գիտի Մեջտեղի ուղին:
Մայքլ Պարկես «Լուսին առևանգողը»