Նոր կառավարության կազմում չեն ընդգրկվի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, որը միևնույն ժամանակ Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի նախագահն է, պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը, ինչպես նաև արդարադատության, էկոնոմիկայի և ֆինանսների, առևտրի, հանքերի և արդյունաբերության, գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների, կրթության և դաստիարակության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարները:
Ամենայն հավանականությամբ, նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակվի ներկայիս կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:
Պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարը կնշանակվի ներսից՝ պաշտպանության նախարարության համակարգից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել