Ամերիկյան բյուջետային Southwest Airlines ավիաընկերության 2 տարեկան ուղևորը զարմացրել և զվարճացրել է օդանավում գտնվողներին Կանզաս-սիթից Չիկագո թռիչքից առաջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Գայ Յակուբովիչն անցել է օդանավի սրահով՝ բռունցքով ողջունելով ուղևորներին։ Տղային հեռախոսով տեսանկարահանել է մայրը՝ Այլան։ Ներկաները փոքրիկի հասցեին սիրալիր խոսքեր են հնչեցրել։ Տեսանյութը հրապարակվել է Instagram-ում և շուրջ 20 հազար դիտման արժանացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել