Ունեցած կորուստների իրական պատկերը թաքցնելուց բացի՝ Ադրբեջանի իշխանություններն անտեսում և ոտնահարում են նաև այսպես կոչված «շահիդների» ծնողներին։
Բաքվի մետրոյի կայարանների մոտ մուրացկանությամբ զբաղվող 80-ամյա Սուլթան Բայլար գըզը Իլյասովան (İlyasova Sultan Bəylər qızı) պատերազմի ժամանակ 5 տղա է կորցրել (համապատասխան փաստաթուղթը կա լուսանկարում)։
Ըստ Սուլթան Իլյասովայի ՝ պետությունը չի հոգում նաև իր խնամքին մնացած ծանր հիվանդ թոռան բուժման ծախսերը։
Ադրբեջանն իր կորուստների իրական թիվը թաքցնում է նաև սոցիալապես անապահով խավի հաշվին։ Առաջնագծում ծառայում են բացառապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները և «թնդանոթի միս» են դառնում մեծամասամբ նրանք։
Այդ խավի մարդիկ հնարավորություն չունեն օգտվելու ո՛չ համացանցից, ո՛չ էլ որևէ լրատվամիջոցից, ուստի Ադրբեջանի քարոզչամեքենայի աճպարարությունները նրանց համար այդպես էլ մնում են անտեսանելի։