Օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Ոսկեվան գյուղերի դիրքերի եւ դրանց հարակից խոտհարքների վրա, ինչի հետևանքով խոտհարքների չոր խոտը բռնկվել էր և հրդեհ առաջացել:
Tert.am-ի հետ զրույցում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հասարակության հետ կապերի և լրատվության պատասխանատու Մարինե Արզումանյանն ասաց, որ դրանք մեր բանակի կողմից պաշտպանական նպատակներով տեղադրված ականներ են եղել:
«Բուֆերային գոտում է եղել մեր կազմակերպությունը սահմանային գոտու հետ կապված հարցերով չի զբաղվում»,-շեշտեց նա:
Մարինե Արզումանյանն ընդգծեց, որ բուֆերային գոտուց դուրս իրենց կազմակերպությունը կատարում է ականազերծման աշխատանքներ:
«Ինչպես գիտեք ՀՀ-ում կա 4 մարզ, որոնք վտանգավոր գոտի են այս առումով հանդիսանում ՝ Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերը, մեր կազմակերպությունն ականազերծման աշխատանքներ կատարում է բնակատեղիներին մոտ տարածքներում, որտեղ կարող են լինել տուժածներ: Բոլորովին վերջերս՝ մեկ շաբաթ առաջ, ականազերծման աշխատանքներ ենք կատարել Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/08/02/demining/2448014
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



