ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Վենեսուելայի կառավարության ու ընդդիմության միջև բանակցությունների կոչ է արել՝ լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Գլխավոր քարտուղարը կրկին խիստ հայտարարում է, որ անհրաժեշտ են քաղաքական բանակցություններ կառավարության և ընդդիմության միջև»,-հայտարարել է Դյուժարիկը։ Նա կոչ է արել տարածաշրջանի երկրներին նպաստել Վենեսուելայում քաղաքական գործընթացին։

«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է, որ քաղաքական լարվածության սրացումը կհեռացնի երկիրը խնդիրների խաղաղ լուծման տանող ուղուց»,-հավելել է Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ Գուտերեշը կոչ է աում բոլոր կողմերին, հատկապես կառավարական կողմին, ընդունելու միջոցառումներ՝ ուղղված մարդկանց մահվան կանխմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Վենեսուելայի ընդդիմության երկու առաջնորդներին իրենց տներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել