Panarmenian.net-ը գրում է.

Ալժիրական Air Algerie ավիաընկերության երկու օդաչուի, որոնք թույլատրել էին երեխային ինքնաթիռի ղեկին նստել, հեռացրել են աշխատանքից:

Ներքին թռիչքի ժամանակ տղային, որի ինքնությունը չի հստակեցվում, թույլատրել են նստել կապիտանի տեղն ու որոշ ժամանակ վարել ինքնաթիռը՝ օդաչուների հսկողության ներքո: Ինչպես նշում է Daily Express-ը, թռիչքից առաջ օդաչուները 10-ամյա երեխայի համար շրջայց են կազմակերպել լայներով:

Նման զվարճանքը կազմակերպվել է որբերի աջակցության ծրագրի շրջանակում: Ինչպես պարզվել է՝ երիտասարդ ալժիրցին երազում է օդաչու դառնալ, Airlive պորտալին հղումով գրում է Lenta.ru-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել