Սերժ Սարգսյանը շուտով մեկնելու է Լեհաստան՝ պաշտոնական այցով։ Ոչ շատ ժամանակ առաջ Լեհաստանում էր նաև Արթուր Բաղդասարյանը, ով հանդիպումներ ունեցավ Լեհաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչների և իր գործընկերոջ հետ, և ստորագրվեցին համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր...
Հիմա Լեհաստան է մեկնում նախագահը ու հենց այն ժամանակամիջոցում, երբ Լեհաստանում պետք է կայանա Եվրոպական դոնորների համաժողովը...
Հասկանալի է չէ՞, սա նշանակում է, որ կոմպլեմենտարիզմը ոչ միայն շարունակվում է, այլև սկսում է ավելի թանկարժեք դառնալ։ Հայաստանի ավանդական բալանսավորված քաղաքականությունն այս խիստ պատասխանատու աշխարհաքաղաքական իրավիճակում նոր ելքեր է փնտրում, որը մաքսիմալ պարզեցված եթե ներկայացնեմ, արտահայտվում է նրանով, որ մանևրելով Մաքսային Միության և Եվրամիության միջև, մենք ռեալ շանսեր ունենք ավելի շատ նյութական, ֆինանսական և ռազմական բնույթի պահանջեր ներկայացնել և որ ամենակարևորն է՝ ստանալ։ Ռուսաստանն արդեն առաջին քայլերն արել է՝ հետաձգելով գազի գնի թանկացումը Հայաստանի համար մեկ տարով և մի շարք ռազմական ու ռազմաարդյունաբերական պրոյեկտների սկզբի մասին հայտարարելով, ու հիմա Սարգսյանը Եվրոպայից է ակնկալում պատասխան։
Շա՜տ կոպիտ ասած, Հայաստանը հիմա աճուրդի հանված ապրանք է, որը փորձում են գնել 2-3 գեոպոլիտիկ հսկաներ ու առայժմ ամենաբարձր գինը Ռուսաստանն է առաջարկել...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/239546902850352?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել