Razm.info-ն գրում է.
Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունում ընդունել են Իսրայելի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Միշել Բեն Բարուխի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության կայքը:
Կողմերը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հանդիպման մասին տեղեկություններ չկան նաև Իսրայելի համապատասխան գերատեսչության կայքում:
Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքից զատ կողմերը համագործակցում են նաև ԱԹՍ-ների համատեղ արտադրության շրջանակներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://razm.info/108355
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել