Քննարկվել են Ադրբեջան-Իսրայել ռազմարդյունաբերական համագործակցության հարցեր


17:00 , 31 հուլիս, 2017

Razm.info-ն գրում է.
 Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունում ընդունել են Իսրայելի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Միշել Բեն Բարուխի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության կայքը:

Կողմերը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հանդիպման մասին տեղեկություններ չկան նաև Իսրայելի համապատասխան գերատեսչության կայքում:

Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքից զատ կողմերը համագործակցում են նաև ԱԹՍ-ների համատեղ արտադրության շրջանակներում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։