Ուշագրավն այն է, որ Բաքվի կողմից հովանավորվող պարսկալեզու կայքերից մեկն էլ կարծես Ադրբեջանի հակաիրանական դիրքորոշումն ավելի ընդգծելու համար «Իլհամ Ալիևը մերժել է Հասան Ռուհանիի երդմնակալությանը մասնակցելու Թեհրանի հրավերը» վերտառությամբ տեղեկատվություն է հրապարակել:
Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված՝ Հասան Ռուհանիի պաշտոնավարման երկրորդ շրջանում Թեհրանը վերանայելու է իր հարավկովկասյան քաղաքականությունը։ Արդեն իսկ ակնայտ է, որ այն սպասումները, որ Թեհրանն ակնկալում էր Բաքվից, պարզապես չեն արդարանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել