Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, որոնց թվում է նաև այն, որ առանց մաքսազերծման կարելի է ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք (գրեթե բոլոր տեսակի մրգերը և բանջարեղենը), ինչը զայրացրել էր նաև գյուղացիներին: Շուտով ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումներ ԵԱՏՄ համաձայնագրի մի շարք դրույթների հետ կապված, որոնց թվում կա նաև ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված դրույթ:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային նկատեց, որ ԵԱՏՄ կարգավորումները կարող են վնասել Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությանը: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Հայաստան ու Վրաստանն ունեն փոխգործակցության համաձայնագրեր, որոնք ուղիղ են աշխատում 2 պետությունների մեջ։
«Ճանապարհներից մեկն այն է, որ Վրաստանի հետ առևտուրը պետք է վերագրվի միջսահմանային առևտրին, քանի որ միջսահմանայինի պարագայում 2 կողմերն էլ հավասար տանիք ունեն»,- շարունակեց նա:
Տնտեսագետը գտնում է, որ պետք է նաև դիտարկել, թե ինչ ապրանք են ներկրում, քանի որ տեղական արտադրողները շատ անգամ արհեստական մրցակցության մեջ են հայտնվում: Գագիկ Մակարյանը կարծում է, որ այս պահին խնդրի կարգավորման հետ կապված լուրջ անելիք ունեն ՀՀ 5 պետական մարմինները՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Գյուղատնտեսության, Ֆինանսների նախարարությունները և Պետական եկամուտների կոմիտեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/07/29/makaryan/2444655
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



