Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը պահանջել է Իսրայելից դատի տալ Ամմանում այդ երկրի դեսպանության պահնորդական ծառայության անդամին, որը հուլիսի 23-ին հրազենից սպանել է 2 հորդանանցու, որոնցից մեկը պտուտակահանով հարձակվել էր նրա վրա: Այդ մասին հայտարարել է թագավորական արքունիքի ներկայացուցիչը:
Միջադեպից հետո Իսրայելի դեսպանատան անձնակազմը վերադարձել է հայրենիք: Ըստ Հորդանանի ԶԼՄ-ների, դիվանագետներին չեն թույլատրի վերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ մանրակրկիտ հետաքննություն չի անցկացվել և իսրայելցին չի կանգնել դատարանի առջև: Իսրայելի ԱԳՆ-ն արդեն պատասխանել է, որ միջադեպը պատշաճ կարգով կքննվի և հորդանանյան կողմը կիրազեկվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/245204/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել