Քանի դեռ մեր երկրում այս չափի կա հետևյալ պատկերն է, երբ երիտասարդության մի մեծ հատված աշխատանքային օրով քնից արթնանում է կեսօրին, ճմրթված դեմքով ու «շորտիկ-մայկա-չստեր» վիճակով իրեն մի կերպ տեղափոխում մոտակա բեսեդկա, ճանապարհին 200 դրամով 2 հատ սառը սուրճ գնում, զանգում Գագին ու ասում, որ սույն ազիզը իջնի կոֆե «ծակելու», իսկ միևնույն ժամանակ նրանց ծնողները, ավելի հաճախ՝ մայրերը, արդեն մի քանի ժամ է՝ ծանր աշխատանքի մեջ են մոտակա խանութում կամ այլ տեղում, օրվա վերջում էլ ծանր տոպրակներով մի կերպ տուն են հասնելու, մեր ժողովուրդը լավ չի ապրելու, ու լավ ապագայի մասին մտածելն ավելորդ է:
Իրականում նրանց հարմար է այս վիճակը: Նրանց ձեռք է տալիս խաղի այս կանոնները: Նրանց պատկերացումները համապատասխանում են այժմյան քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտներում եղած իրավիճակին: Նրանք դժգոհ են իրենց՝ անձնապես ստացած արդյունքից, բայց նրանք դժգոհ չեն համակարգից: Ուղղակի ոմանք կյանքի բերումով «կպցրել» են, իրենք՝ ոչ: