Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ երիտասարդը պետք է մնա իր պատմական առաքելությանը հավատարիմ՝ պաշտպանել և զարգացնել այն արժեքները, որոնց վրա դարերով կանգուն է մնացել մեր ազգը՝ հայրենասիրություն, պետականություն, լեզու, մշակույթ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի։ Այս արժեքները ոչ միայն մեր անցյալի հենասյուներն են, այլև ապագայի անխախտ հիմքը։
Այսօր, աշխարհաքաղաքական և ներքին մարտահրավերների պայմաններում, մեր սերունդը պարտավոր է լինել ազգային ինքնության պահպանման առաջամարտիկը՝ միաժամանակ ընդլայնելով իր գիտելիքները, հմտությունները և կարողությունները՝ հանուն Հայաստանի անվտանգության, խաղաղության և զարգացման։
Մենք հավատում ենք, որ ուժեղ, կրթված և գաղափարականորեն ամուր երիտասարդությունը կարող է կանխել ազգային ինքնության քայքայումը և ապահովել մեր պետականության անխախտ շարունակականությունը։
Մեր նպատակը հստակ է՝ անվտանգ, ինքնուրույն և արժանապատիվ Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ գիտակցում է իր պատասխանատվությունը և իր տեղը պետության կերտման գործում։
Շնորհավորում եմ մեր ողջ երիտասարդությանը այս խորհրդանշական օրվա կապակցությամբ և մաղթում՝ լինել համարձակ, հավատարիմ և պատրաստ՝ ծառայելու Հայրենիքին։
ՀՀԿ_ԵԿ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/henrix.danielyan/posts/pfbid0WRaqj9wUrbUUEPHdt2EzEpygk8Gj1m9uRVziQyRuYieXpyELsxfbu45jgMEd7KDHl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



