«Սպառնալիքներն այսօր առավել շատ են, քան երբեք՝ լինի դա ահաբեկիչների ակտիվությունը Իրանում ու Սիրիայում կամ Ռուսաստանի ու Ադրբեջանի անկանխատեսելի ագրեսիվ պահվածքն իրենց հարևանների նկատմամբ, որը մեծ սպառնալիք է ստեղծում մեր շրջանում: Օրինակ՝ վրացական մամուլից մշտապես կարելի է տեղեկանալ այն մասին, թե ինչպես են ռուս զինվորները հաճախ սահմանի տեղաշարժ իրականացնում՝ աստիճանաբար ավելի խորը մտնելով Վրաստանի տարածքի մեջ: Կամ՝ որ նույն Ռուսաստանն այնքան մեծ քանակության հարձակողական զինատեսակներ է տրամադրում Ադրբեջանին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ սպառնալիքներ է հաշվի առել ՆԱՏՕ-ն՝ նախաձեռնելով հուլիսի 30- ին Թբիլիսիում կայանալիք զորավարժությունները, որին մասնակցելու է նաև Հայաստանը, ասաց Javakhk Media ջավախքյան բաժնի խմբագիր, Akhaltskha.net կայքի գլխավոր խմբագիր, «Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն» հ/կ ղեկավար Էդուարդ Այվազյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել