Օրերս Հասան Ռուհանիի և ԻՀՊԿ-ի բարձրագույն ղեկավարության հանդիպումը կարծես թե թուլացրեց առկա լարվածությունը, սակայն միջուկային ծրագրի հարցում պահպանողականները դեռ շարունակում են ճնշում գործադրել՝ պահանջելով կառավարությանը զրկել միջուկային ծրագրի հարցում ունեցած լիազորություններից:
Մի քանի օրից տեղի կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդման արարողությունը: Ամենայն հավանականությամբ, կառավարության կազմը Հ. Ռուհանին կներկայացնի հենց երդմնակալության ժամանակ:
Նախօրեին կառավարության նիստի ընթացքում Հասան Ռուհանին հայտարարեց, որ Իրանը Միացյալ Նահանգների գործողություններին համարժեք պատասխան է տալու: Այդ համատեքստում չի բացառվում, որ կառավարության փոխարեն միջուկային ծրագրով կրկին սկսի զբաղվել Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը կամ հոգևոր առաջնորդի անմիջական ենթակայությամբ գործող որևէ կառույց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել