Խնդիրն այն է,որ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայկական բանակին վերաբերող տեղեկության սկզբնաղբյուր համարվող սոցցանցերի և հատկապես ֆեյսբուքյան օգտատերերի 100%-ը կեղծ են։ Նույնիսկ Սեյրան Օհանյանի անունով կեղծ էջ էին բացել և ռուսերեն լեզվով գրառումներ անում։ Ազերիական ԶԼՄ-ներում նշված շատ օգտատերեր նույնիսկ գոյություն չունեն։
Այդ ամենն արվում է մի քանի նպատակով։ Նախ՝ Բաքվում մտածում են, որ ադրբեջանական հասարակությունն այնքան հիմար և պրիմիտիվ է, որ չի էլ ստուգի տրամադրված տեղեկատվության իսկությունը և կհավատա հույն ալիևյան ԶԼՄ-ների հրապարակած կեղծ տվյալներին և կհավատա, որ հայոց բանակում էլ նույն վիճակն է, ինչ ադրբեջանականում։ Ալիևյան քարոզիչների հույսերը, որ իրենց մատուցված տեղեկությունները մեծ ազդեցություն կունենան հայ հասարակության վրա, սին են, քանի որ հայերը շատ վաղուց չեն հավատում Բաքվից հնչած բարբաջանքներին։ Այս տեսակ ապատեղեկատվության հաջորդ «զոհերն» օտարալեզու ընթերցողներն են, որոնց ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են համոզել, որ հայկական բանակում ամեն ինչ շատ վատ է։
Ալիևը շատ կերազեր, որ իր ԶԼՄ-ների մատուցած ապատեղեկատվությունը համապատասխաներ իրականությանը։ Ալիևը նույնիսկ կերազեր, որ ադրբեջանական բանակն ունենար հայոց բանակի խնդիրները։ Լինչի դատաստանը ամենամեղմ հանցագործությունն է ադրբեջանական բանակում։
Սեփական աչքում գտնվող գերանները թողած՝ ադրբեջանցիները չգիտես ինչ են ման գալիս մեզ մոտ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1438555079561770
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել