Ինչպես գիտենք, օրերս ԱՄՆ-ն ԻԻՀ դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց:

Այս պատժամիջոցները, սակայն, միանշանակորեն չեն ընդունվել ԱՄՆ-ի Արևմտյան գործընկերների կողմից: Մասնավորապես՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ վերջին պատժամիջոցները ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքների կոպիտ խախտում են:

Փաստորեն, ականատես ենք լինում Իրանի հարցում Արևմուտքի կարծիքների և շահերի բախման: Եվ այն միտքը (հիմնականում ամերիկյան քարոզչամեքենայի կողմից մատուցվող), թե Արևմուտքը միասնական է Իրանի հանդեպ պատժամիջոցները խստացնելու կամ միջուկային համաձայնությունը վերանայելու հարցում, իրականում իրականությանը չի համապատասխանում:

Այս համատեքստում կարևորն այն է, որ իրանական կողմը հստակորեն իրականացնում է միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները և շատ լավ կարողանում է խաղարկել վերոնշյալ տարակարծության վրա՝ հօգուտ սեփական շահերի և միջազգային հանրության առջև իր հեղինակության բարձրացման:

#ՄերհարևանԻրանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել