Araratnews.am-ը գրում է.

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը խնդրել է իրեն արտահանձնել Իսրայել. հաղորդում է TASS-ը:

«Ես դեռ չեմ հանդիպել իմ պաշտպանյալի հետ այդ հարցով, սակայն Լապշինը հանդիպել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչների հետ, և նա դիմում է ներկայացրել դեսպանատուն իր արտահանձնման համար»,- ասել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվում ՌԴ դեսպանատունն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Ադրբեջանում դատապարտված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, եթե նա արտահանձնման մասին դիմում ներկայացնի:

Նշենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել