Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը նախաձեռնել. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Նա հիշատակեց հուլիսի սկզբներին արտգործնախարարի հանդիպումը, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  ցանկություն էին հայտնել կազմակերպել հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումը բարձր մակարդակով:

«Նրանք ասել են՝ եկեք պայմանավորվենք, որպեսզի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպեք, ասում են՝ դուք եկեք պայմանավորվածության: Դրանից ենթադրում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ այդ թվում Ռուսաստանը, ցանկանում են, որ հակամարտող կողմերը պայմանավորվեն հանդիպումների համար, այլ ոչ թե իրենք կազմակերպեն»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել