Նորահայտ հրաշալի երգչուհի Մերի Մնջոյանը գրեթե բոլորի ուշադրության կենտրոնում է, այժմ նա ամենաքննարկվող երգչուհիներից է: Հատկապես բուռն քննարկումների տեղիք տվեց այն լուրը, ըստ որի՝ Մերին պետք է երգեր ռեստորաններից մեկում: Ոմանք չարախնդում էին այդ փաստից, ոմանք շտապում արդարացնել նրան՝ նշելով, որ ռեստորաններում երգել են Պավարոտտիից մինչև Սելին Դիոն: Այո, ռեստորանում երգելն ամենևին ամոթ բան չէ, և իրոք այդ գերաստղերը ևս երգել են ռեստորաններում: Բայց չպետք է մոռանալ, որ դրանք ընդամենը օրինակներ են, այլ ոչ համեմատություններ: Սակայն գտնվում են մարդիկ, որոնք իրենց թույլ են տալիս ասել, որ եթե Պավարոտտին երգել է, ապա Մերին ևս կարող է երգել:
Հ.Գ. Ես վստահ եմ, որ Մերին այնքան լուրջ մարդ է, որ երբեք լուրջ չի ընդունի այդպիսի խոսակցությունները, որովհետև ինքն էլ լավ գիտի, որ ինքը որքան էլ որ հրաշալի երգչուհի է, միևնույն է, համեմատվել մի երգչի հետ, որի առջև խոնարհվել են Սելին Դիոնը, Բոնոն, Սթինգը..........., ուղղակի անիմաստ զբաղմունք կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել