Հնարքներ, որոնք կօգնեն ուտելիքն ավելի արագ և հեշտ պատրաստել և տաքացնել:

 

1. Ինչպես ոլոռ եփել
Ոլոռը լցրեք ջրով լի ամանի մեջ և 1 պտղունց կերակրի սոդա ավելացրեք: Ծածկեք կերակրի թաղանթով և 10 րոպեով դրեք միկրոալիքային վառարանը: Թրմեք 30-40 րոպե:

2. Ինչպես արագ պատրաստել հավի կրծքամիսը
Ֆիլեն դրեք ամանի մեջ, համեմեք ըստ ճաշակի, ավելացրեք ½ բաժակ ջուր, ծածկեք կերակրի թաղանթով և 4-5 րոպեով դրեք միկրոալիքային վառարանը:

3. Ինչպես ցիտրուսային մրգերից ավելի շատ հյութ քամել
Լայմը, կիտրոնը, նարինջը կամ գրեյպֆրուտը 20 վայրկյանով դրեք միկրոալիքային վառարանը, հետո հեշտությամբ քամեք հյութը:

4. Ինչպես ճիշտ պոպկորն պատրաստել
Եգիպտացորենի հատիկները լցրեք թղթե փաթեթի մեջ, որ զբաղեցնեն ծավալի մոտ 1/10 մասը: Դրեք միկրոալիքային վառարանը և պատրաստեք մինչև «կրակոցների» հաճախականությունը նվազի մինչև 2 կրակոց մեկ վայրկյանում: Փաթեթը վառարանում թողեք ևս 2-3 րոպե:

5. Ինչպես պաշոտ ձու պատրաստել միկրոալիքային վառարանում
Ձուն կոտրեք տարայի մեջ, 1 ճ. գ, ջուր ավելացրեք: Պատառաքաղով զգուշությամբ ծակեք դեղնուցը (կարևոր է, այլապես կպայթի): Ծածկեք ափսեով կամ կերկարի թաղանթով: 1 րոպեով միկրոլաիքային վառարանը դրեք:

6. Ինչպես տաք շոկոլադ պատրաստել
Ամանի մեջ «Նուտելլա» լցրեք, կաթ ավելացրեք, դրեք միկրոալիքային վառարանը, հանեք և խառնեք:

7. Ինչպես երկու չափաբաժին տաքացնել
Ապուր լցրեք խորն ամանի մեջ: Երկրորդ ափսեի մեջ (ավելի մեծ տրամագծով, քան խորը) լցրեք երկրորդ ուտեստը: Հարթ ափսեն դրեք խորի վրա: 3-3,5 րոպեով դրեք միկրոալիքային վառարանը:

8. Ինչպես ճիշտ տաքացնել պիցցան
2 րոպեով միկրոալիքային վառարանը դրեք մի կտոր պիցցայով ափսեն և 1 բաժակ ջուր: Այդպես պիցցան չի չորանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել