Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսային: Ընկերությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում:
Զրուցակիցները քննարկել են ապահովագրության ոլորտում համագործակցության հնարավորությունները: «Ալիանս Գրուպ»-ի տարածաշրջանային տնօրենը նշել է, որ ընկերությունը շահագրգռված է մեր երկրում, ինչպես նաև Հայաստանի միջոցով երրորդ երկրների շուկաներում գործունեություն ծավալելու և զարգանալու հարցում: 
Ողջունելով «Ալիանս Գրուպ»-ի հետաքրքրվածությունը՝ վարչապետն անդրադարձել է տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին և մասնավորապես, օտարերկրյա ներդրումների խրախուսման քաղաքականությանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի հեռանկարները:

* * *

«Ալիանս Գրուպ» ընկերությունն ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն է: Վերջինիս մայր ձեռնարկությունն է հանդիսանում Allianz SE ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մյունխենում:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել