Tert.am-ը գրում է.
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով դատական նիստը: Դատական նիստը մեկ ժամով ընդմիջվել էր Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի և Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի՝ դատական նիստերի դահլիճը լքելուց հետո: 
 Դատարանը նրանց կարգադրեց մնալ նիստերի դահլիճում, սակայն պաշտպաններն ասացին, որ ցուցում ունեն առանց իրենց պաշտպանյալների չմասնակցել դատական նիստերին և լքեցին նիստերի դահլիճը:
 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ փաստաբանների վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու և վերադարձից հետո հրապարակեց որոշումը.« Փաստաբաններ Արա Զաքարյանին և Նինա Կարապետյանցին պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմել Փաստաբանների պալատ»:
 Դատական նիստին ներկայացել էր հանրային պաշտպան Աննա Ջուվանովան, որ պետք է գործում ներգրավի որպես ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպան:
 Ամբաստանյալը հեռացված է նիստերին դահլիճից, նրանց բերեցին դահլիճ  պաշտպան ներգրավվելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
 «Ես անձի նկատմամբ առարկություն չունեմ, սակայն հրաժարվում եմ հանրային պաշտպանից, ինձ պաշտպան պետք չէ, եթե պաշտպանի կարիք ունենամ, ապա կմիջնորդեմ»,- ասաց Գրիգորյանը:
 Դատարանը պարզաբանեց, որ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, նախ և առաջ դատական սանկցիա է կիրառվել ամբաստանյալի նկատմամբ.«Եթե անգամ դուք հրաժարվեք պաշտպանից, միևնույն է, քրեադատավարական օրենսգրքի համաձայն՝ միևնույն է, պաշտպան ներգրավվելու է»,- ասաց դատավորը:
 «Բա էլ ինչի՞ համար եք ինձ հարցնում»,- ասաց ամբաստանյալը, ինչին դատավորը պատասխանեց, որ նրա դիրքորոշումը դատարանի համար հասկանալի է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել