Եթե կան մարդիկ, որոնք դեռևս Րաֆֆու գործողությունների մեջ տեսնում են տրամաբանություն և կարծում են, թե ապրիլի 9-ին կազակերպվող միջոցառումը նրա կողմից օգտագործվելու է ի նպաստ ՀՀ քաղաքացու, ապա միանշանակ կարելի է պնդել, որ Սերժ Սարգսյանի գլխավորած հանցախմբի՝ հասարակության դեգրադացման պլանը որոշակի հաջողություններ է գրանցել:
Րաֆֆու անտրամաբանական, հակասական, անվճռական գործողությունները որևէ առնչություն չեն կարող ունենալ Հայաստանում ժողովրդավարության կայացման պայքարի հետ: Դրանք կարող են օգուտ տալ միայն գործող վարչախմբին, որը նմանատիպ թատրոններով դեռևս հաջողությամբ կարողանում է շեղել սովահարվող ժողովրդին իրական խնդիրներից և պայքարի իրական թիրախներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել