ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

Զզվանքն ու բարդույթները քաղաքական կատեգորիա ու քաղաքական պայքարի ձևեր չեն, և դրանք իզուր արհեստականորեն մի սերմանեք հասարակության մեջ։ 

Չեմ զլանա ևս մեկ անգամ հիշեցնել քաղաքական ուժերին, որ նախագահական ընտրություններն ավարտվել են։ Եվ գարշահոտ տեխնոլոգիաներն ու մեթոդները, որ պատրաստել էիք ու չկիրառեցիք նախագահական ընտրարշավում, մի օգտագործեք համայնքայինում։ 

Ինչպես տեսնում ենք, Երևանի ավագանու ընտրարշավում ՀՀԿ մրցակիցների PR հիմնական տեխնոլոգիան սոցիալական ցանցերում կեղծ էջեր պատրաստելն ու վիրավորական նկարներ ու մեկնաբանություններ տարածելն է։ Ընդ որում, այդ էջերի հետևում հստակ երևում է ԲՀԿ ստվերը, քանի որ նշված նյութերի հիմնական տարածողներն այս կուսակցության քաղաքականությունը քարոզող ԶԼՄ-ներն են։ Սա հուշում է այս քաղաքական ուժի քարոզչական զինանոցի սնանկության մասին։ Կամ էլ ուղղակի ԲՀԿ քարոզիչների IQ-ն թույլ չի տալիս այլ տեխնոլոգիաների մասին մտածել։ 

Պատրաստ ենք ԲՀԿ քարոզչական թիմի համար անվճար դասընթացներ անցկացնել՝ ավելի կրեատիվ դեմք ընդունելու համար։ Թե չէ համացանցում զզվանք քարոզելը ձեզ միավորներ չի բերի։ 

Հ. Գ.- ՀՀԿ քարոզչությունը բացառապես հիմնված է լինելու անցած տարիներին Երևանում իրականացված ծրագրերի, դրանց արդյունքների վրա։ Ինչքան էլ ոմանք կույր ձևանան, այնուհանդերձ, բոլորն էլ տեսնում ու գնահատում են այն, ինչ իրականացվել է այս տարիների ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել